ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բրյուսելի ահաբեկչությունները հաստատում են «այսբերգի տեսությունը». Business Insider

Բրյուսելի ահաբեկչությունները հաստատում են «այսբերգի տեսությունը». Business Insider
23.03.2016 | 14:41

Բրյուսելում ահաբեկչական հարձակումները հաստատում են «այսբերգի տեսությունը», որը նկարագրում է ահաբեկչությունների նախապատրաստության մոդելը, գրում է Business Insider-ը։ Վաշինգթոնի անվան համալսարանի աշխատակից Քլինթ ՈՒութսը ասել է, որ այդ տեսության համաձայն՝ ահաբեկչական ցանցի հիմնական մասը նկատելի չէ, ինչպես այսբերգինը։ Յուրաքանչյուր ահաբեկչի հետևում անտեսանելի համախոհներ են կանգնած։ Պարբերականը մեկ այլ հոդվածում փորձում է հասկանալ, թե ինչու Բրյուսելի ոստիկանությունը չի կարողացել կանխել ահաբեկչությունները։ Բելգիայում արմատականների շուրջ իրավիճակն այնքան լուրջ է, որ իրավապահ մարմիններն այդքան ուժեր չունեն՝ բոլոր հնարավոր չարագործներին հետևելու համար։ «Մենք ուղղակի այդքան մարդիկ չունենք, որ հետևենք։ Անկեղծ ասած՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չունենք՝ ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածվող հարյուրավոր անձանց վերահսկելու և միաժամանակ արդեն բացված հարյուրավոր գործերը վարելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ